Թռչեի մտքով տուն Ուր իմ մայրն է արթուն Տեսնեի այն առուն Կարոտով ես անհուն Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում Տեսնեի այն առուն Կարոտով ես անհուն Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում Թեքվեի աղբյուրին Կարոտած պաղ ջրին Լինեի հանդերում Մեր կանաչ մարգերում Ուր ծաղկունքն է բուրում Ուր մանուկ օրերում Հովն էր ինձ միշտ համբուրում Լինեի հանդերում Մեր կանաչ մարգերում Ուր ծաղկունքն է բուրում Ուր մանուկ օրերում Հովն էր ինձ միշտ համբուրում Հայրենիքն իմ սրտում Թե չընկնեմ ես մարտում Ախ, իմ մայր թանկագին Տուն կգամ ես կրկին Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին Կսեղմեմ քեզ իմ կրծքին Ախ, իմ մայր թանկագին Տուն կգամ ես կրկին Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին Կսեղմեմ քեզ իմ կրծքին Ախ, իմ մայր... Ախ, իմ մայր... Ախ, իմ մայր... Ախ, իմ մայր...