Բացիր աչքերդ Ձեր ցամաքած հոգիներում Արդեն չկան նոր երազներ Վաղուց դարձել եք դուք գործիք Սատկել է խիղճը ձեր Կարմիր ձեռքեր, ճարպոտ աչքեր Քծնող դեմքեր, կեղծ ժպիտներ Աղբակույտի մեջ առաջնորդ Օճառոտված մարմնի մասեր ♪ Մեզ փորձեցին փողով գնել Կեղծիքներով շրջապատել Ազատության ճամփան փակել Կողքից շատերն են սողացել Ու սողալուց հետո խայթել Բայց մենք սովոր ենք դիմադրել Բացիր աչքերդ Մաքրիր ուղեղը քո կույր Քանդիր կապերը Կողպված բերաններ են ամենուր Բացիր աչքերդ Մաքրիր ուղեղը քո կույր Քանդիր կապերը Կողպված բերաններ են ամենուր ♪ Մեր անսահման երազներում Չկան ձեզ պես անկուշտ շներ Եվ մեր հույսի փողոցներում Արդարությունն է լույսը մեր Արևաշող պայծառ աչքեր Փայլատակող դեռ լուռ մտքեր Որ պայթելու են համատեղ Երազների հեղեղ Բացիր աչքերդ Մաքրիր ուղեղը քո կույր Քանդիր կապերը Կողպված բերաններ են ամենուր Բացիր աչքերդ Մաքրիր ուղեղը քո կույր Քանդիր կապերը Կողպված բերաններ են ամենուր