Kishore Kumar Hits

Lav Eli - What You do While Being at Home Alone şarkı sözleri

Sanatçı: Lav Eli

albüm: Lav Eli


Երբ փակված են քո դռները,
Կուրացած պատուհանները
Եվ քեզ էլ ոչ մի աչք չի հետևում,
Դու մի քիչ նստում, սպասում ես,
Իսկ հետո արդեն սկսվում է
Մի գաղտնի ու անկեղծ ներկայացում։
Մի մի այդ ամենը դու ես,
Թե հենց այդ է որ ես դու,
Մի քանի զգայուն րոպե, և պարզվում է, որ ոչ ոք քեզ չի ճանաչում։
Չես պատմի երբեք դու ինձ,
Չի պատմի ձեր հայելին,
Չեն պատմի պատերը ձեր,
Այն մասին, ինչ կատարվում էր քեզ հետ։
Առաջին ակտիվ փորձերը,
Անհանգիստ, գաղտնի գործերը,
Եվ անսանձ երևակայություն։
Անպաշտպան առարկաներ,
Արգելված ցանկություններ,
Եվ օդում անպայման երաժշտություն։
Իսկ որտեղ է քո հագուստը,
Այդ ինչպես ես դու պարում։
Համառոտ համառ ամառ,
Միգուցե տարիքի հետ սա կդադարի։
Չես պատմի երբեք դու ինձ,
Չի պատմի ձեր հայելին,
Չեն պատմի պատերը ձեր
Այն մասին ինչ կատարվում էր քեզ հետ։

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar