Kishore Kumar Hits

Arthur Meschian - Deaf Shriek şarkı sözleri

Sanatçı: Arthur Meschian

albüm: Hit Collection


Խուլ հառաչանքի ցավի մորմոքից,
միշտ նույն գիշերով սահմանված չես դու,
բախտի խաղն է սա, մի դաժան վարկյան,
անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու: Առեղծվածային այս կյանքի բեմին,
այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
վաղը դու սակայն կհասնես լույսի,
եթե չկորչես տափաստաններում, ու դառնաս անտեր: Մեռած հույսերի, մարած հավատքի
դու պահակը չես սառ գերեզմանի:
սա լոկ փորձության քունն է, որ կանցնի
միայն թե բեմի լույսը չմարի: Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի
մինչ կսողոսկի քո քայլերի տակ
դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի,
որ չթուլանաս նախիրի առաջ: Սա է քո ճամփան, բեռն համբերության
կիսամեռ չորցած արմատից չես դու:
թող քեզ հարվածեն ու մի պահ ցնծան,
դու զարկդ պահիր գալիք մարտերին, ու նայիր հեռունԵվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի
խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
որ քեզ կկանչեն քո մեծ երազի
ժայթքող նյարդերի հարվածին հոսուն: Երբ ազատության դռանը կապված,
շանը կարձակեն պահակները քո,
և գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան,
դարձիր մարդկության մասնիկը անհոգ: Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար,
և որսից փրկված մի գազանի պես,
գորշ հայացքների պատնեշի միջով,
ոտքի տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր:
Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան,
քո ուսից գցիր բեռն հիշողության,
երկինք նայելիս լույսով ողողված,
և էլ մի կանչիր Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ:

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar