Կապեցին վաղուց աչքերը փալասով ժանգոտեց ձեռքիդ կշեռքը դարավոր գողացան կշռաքարերը քո խղճի դու ես, որ արդարություն ես, հե՜յ երևի հեգնեցի ես կուռքերին իմ հին ու նոր չեմ կանգնի ես քո առջև գլխակոր բանտարկված եմ ես ցմահ այս կյանքով և արդեն պատիժ է դա ծայրագույն հոդվածով այրեցի բոլոր դռները բաց և փակ կողպեքները ձեզ վերցրեք, հեյ հիշատակ սև թելով սպիտակ թևերս կարեցի ինձ ասում են չես թռչի' կճարդվես ցատկեցի