Kishore Kumar Hits

Arthur Meschian - The Return Of The Prodigal Son şarkı sözleri

Sanatçı: Arthur Meschian

albüm: Live At Aram Khachatryan Concert Hall


Երբ անառակ որդու նման,
Դառնաս' թողած քաղաքդ,
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,
Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են' ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ'
Ուշ է, ուշ է...
Երբ անառակ որդու նման,
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ անկյունում:
Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց'
Ուշ է, ուշ է...
Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան, ով որ սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը:
Երբ անառակ որդու նման,
Վերադարնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան'
Հե՜յ, ուշ է...
Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում,
Ամենն ունի իր վերադարձը,
Միշտ ուշացած գտնում ես այն,
Ինչ որ վաղուց կորցրած ես:
Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է խիղճը,
Լսում ես կարճ մի պատասխան'
Ուշ է, ուշ է...

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar