Դռները մեկ առ մեկ փակում կյանքիս անցած էջերի պես, էջերը լույս պահում սրտում, մնացածը տալիս քամուն - և հեռանում - բարով մնաք... Բարով մնաս իմ մանկություն, որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում, փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ, աքսորների խուլ ահազանգ - կռիվ ու խաղ - բարով մնաք... Բարով մնաք – իմ ընկերներ որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ, ես կհիշեմ ամեն վարկյան նրանց, որոնք արդեն չկան, - օրհնյալ լինեք - բարով մնաք... Բարով մնաս դու իմ քաղաք և փողոցներ իմ հարազատ, ես չափչփել եմ ձեզ հազար անգամ, դեմքեր ծանոթ, բարի ու գորշ, հեգնանք, ժպիտ և հայհոյանք, - ես դեռ կգամ - բարով մնաք... Ինքս ինձնից եմ հեռանում և կամուրջները ետդարձի ես չեմ այրում... ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ - հիմա գնամ - բարով մնաք... Մնաս բարով, վերջին իմ սեր, կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր... գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված, և կորուստի դռները բաց - ես փակեցի - բարով մնաք...