Kishore Kumar Hits

Arthur Meschian - My Years şarkı sözleri

Sanatçı: Arthur Meschian

albüm: Live At Aram Khachatryan Concert Hall


Իմ տարիները չոր հենակ
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ
Իմ տաք երակ, իմ մանկություն
Երբ տարիներն են ինձ ջնջում:
Մտերիմներ' թե հին, թե նոր:
Մաքուր էր սերն իմ առաջին:
Չեղած մի կիրք, մի նոր կարոտ
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպղծված միակ խաչին:
Ճաշակեցի և քեն, և ոխ
Ու կուրացած իր փայլերից
Քրքջացող մարդկանց ամբոխ
ՈՒ կորուստներ' թե հին, թե նոր
ՈՒ մուրածո մի հայրենիք:
Ահա կանգնել է իմ դիմաց
Դա ես տեսել եմ, թե լսել
Օ սոսկահար մահվան դիմակ
Օ մոտեցող աղաղակներ
Եվ հին ստի նոր երանգներ:
Ճերմակ երազ, ճերմակ աչքեր'
Ճերմակ երկրի աստղին հառած
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ
Անիրական կյանքի ծարավ
ՈՒ ժամանակը կանգ առած:
Աչքերիս դեմ ճերմակ մի սար
ՈՒ մեր ճամփան' ճերմակ տեսիլք
ՈՒ մեր հայացքը համընթաց
ՈՒ անհաղորդ սրտերը սառ
Քարի նման թափվում են ցած:
Մեղեդիներ լեզուն կտրած
ՈՒ տեսիլքնել մեռած ու ողջ
Այդ խավարի մեջ ինձ գտավ
Այդ գիշերից ինձ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ:
Նա շոշափեց կույրի նման
Իր երգը լուռ ու կյանքը կարճ
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց
Այսպես կիսատ ու սիրտը կախ
Ես շրջվեցի…բայց նա չկար:

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar