Երևի մոռացել եմ Բայց հաստատ չեմ ներել Սիրտը իմ ուրացել եմ Ու առհամարհել Երևի դեռ շատ շուտ ա Ժամանակ թող անցնի Որ ասեմ չեմ սիրում քեզ Հանկարծ սուտ չստացվի Սիրտը իմ խփում ա, բայց չկա էլ պատասխան Կյանքը իմ խամրում ա աչքերում քո օտար դարձած Չեմ էլ հասկանում, թե ոնց ես ինձ հեռվից տանջում Ինձ ասա, թե ինչն էր ճշմարիտ ու ինչն էր սուտ Ես գիտեմ, որ ոչ ոգ էլ Իմ սրտին չի կպնի Քեզ վաղուց ես ներել եմ Բայց ցավը չի մոռացվի Քո աչքերը մատնում էին Ինչ խոսքով չէիր ասի Չէի ուզում հավատալ ես Շատ թանկ վճարեցի Սիրտը իմ խփում ա, բայց չկա էլ պատասխան Կյանքը իմ խամրում ա աչքերում քո օտար դարձած Չեմ էլ հասկանում, թե ոնց ես ինձ հեռվից տանջում Ինձ ասա, թե ինչն էր ճշմարիտ ու ինչն էր սուտ