Անձրև ♪ Ե'վ դատարկ և' մշուշոտ Մի հին փողոց Մառախուղ և անձրևոտ Մի լուռ անցորդ Որ մերթ ժպտում է նա Եվ մերթ խոսում է նա Այդ անցորդը գուցե դու ես Կամ էլ'ես Որ փնտրում ենք' Դու միշտ ինձ, իսկ քեզ էլ'ես Որ մերթ ժպտում եմ ես Եվ մերթ խոսում ես դու Արի,արի Արծաթափայլ անձրև Արի ասենք Անցորդներին բարև Քեզ հետ գալիս Եվ հեռանում են իմ Քայլերը Արի,արի Արծաթափայլ անձրև Արի ասենք Այն ծանոթին բարև Գուցե անցնի,ցրվի Հին մառախուղը ♪ Ես մենակ, իմ հովանոց Գրկել եմ քեզ Դու պարում ես Անձրևի ռիթմով, բայց տես Որ մերթ ժպտում եմ ես Եվ մերթ խոսում ես դու Եկ,անցորդ,հեռանանք Մեր մշուշի մեջ Ո'չ անձրև,ո'չ մառախուղ Չեն հասնի մեզ Երբ դու կասես'բարև Ու կժպտաս նաև Արի,արի Արծաթափայլ անձրև Արի ասենք Անցորդներին բարև Քեզ հետ գալիս Եվ հեռանում են իմ Քայլերը Արի,արի Արծաթափայլ անձրև Արի ասենք Անցորդներին բարև Գուցե անցնի,ցրվի Հին մառախուղը ♪ Արի,արի Արծաթափայլ անձրև Արի,արի Արի,արի Արծաթափայլ անձրև Արի,արի Արի,արի Արծաթափայլ անձրև Արի ասենք Այն ծանոթին բարև Գուցե անցնի,ցրվի Հին մառախուղը