Լուրթ մորմոքի մեջ' դողը նվում է, Խուճապս դառնում է վարար: Ամենագետ քրմերը վարել են Մեր ուղեղները' պարարտ ու խոնարհ: Սուտ, ճիշտ, վեր թե վար Խառնվել, խառնվել, Խառնվել են արդ: Թերի սարսափները սրտում ձվադրել են' Ամենքի, ու համայնն է թշվառ: Ում հավատա այն մարդը, որ զգում է, Երբ շուրջը գոռում է միալար: Կանգ առ: Դու ճիշտ չես: Կանգ առ: Մենակ ես: Կանգ առ: Դու պետք չես: Կանգ առ, խելառ: Սուտ, ճիշտ, վեր թե վար Խառնվել, խառնվել, Խառնվել են արդ: Այս խորդուբորդ ու մթին ճամփին Ողջունում էին այն հերոսին, Որ իր լուսազարդ ու հրե սրտով Բոցավառեց մեզ իմաստով...