Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար, Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ: Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած շունչներս տանք Սարդարապատի պատի տակ: Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք' դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը, Որ մեր հոգու պարտքը տանք: Սերունդներ, ինքներդ ձեզ ճանաչեք։ Սերունդներ, ինքներդ ձեզ ճանաչեք։ Զանգեր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից: