Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի, Մանր-մունր փորձանքներից չենք փախչի, Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: Ուրեմն' առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական. Թող իմանան' մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Տոհմը մեր եղել է քաջերից քաջը, Անարգել է կայծակների շառաչը, Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: