Kishore Kumar Hits

Lilit Hovhannisyan - Verjin Zang şarkı sözleri

Sanatçı: Lilit Hovhannisyan

albüm: Verjin Zang


Անհամբեր սպասում ենք մենք կանչին վերջին զանգի,
Այն գալիս է ու դառնում են հուշ,
Մեր ուրախ սեպտեմբերները, ուսուցիչն ու ընկերները, իմ, ինձ թանկ ու մտերիմ:
Անհամբեր սպասում ենք մենք կանչին վերջին զանգի,
Բայց դժվար դասերը մեր կյանքի,
Էլ ոչ ոք չի հուշելու մեզ, կարոտով եմ հիշելու ես հին օրերն անգին:
Արցունքներ մեր աչքերում ծիծաղի հետ խառնված,
Զանգն է ղողանջում, կյանքն է մեզ արդեն կանչում, ախ,
Միթե սա երազ էր ու, միթե էլ չենք վազելու,
Դեպի դպրոց տանող, այն նեղ ճանապարհով,
Իմ դպրոց մնաս բարով:
Իմ ու քո անվան տառերը ու վերջում սրտիկ,
Կմնա միշտ այն նստարանին,
Որը մեր սիրո վկան էր,
Ախ օրերը այդ չկան էլ ու, չեն վերադառնալու,
Կծնվի ուրիշ մի սեր այն նույն դասարանում,
Ուր մենք երազել ենք միասիիին,
Բաժանումը շատ տխուր է,
Չգիտենք թե կյանքը ուր է մեզ դեռ տանելու,
Արցունքներ մեր աչքերում ծիծաղի հետ խառնված,
Զանգն է ղողանջում, կյանքն է մեզ արդեն կանչում, ախ,
Միթե սա երազ էր ու, միթե էլ չենք վազելու,
Դեպի դպրոց տանող, այն նեղ ճանապարհով,
Իմ դպրոց մնաս բարով:
Ամեն բան կյանքում ունի և սկիզբ, և վերջաբան,
Մանկության ու դպրոցի ճամփան,
Իմ ընկեր էլ չենք կարող անցնել նորից քեզ հետ,
Չես կարող բերել անցյալը եեեեետ:
Արցունքներ մեր աչքերում ծիծաղի հետ խառնված,
Զանգն է ղողանջում, կյանքն է մեզ արդեն կանչում, ախ,
Միթե սա երազ էր ու, միթե էլ չենք վազելու,
Դեպի դպրոց տանող, այն նեղ ճանապարհով,
Իմ դպրոց մնաս բարով:

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar