ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐ
Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում,
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,
Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում,
Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում:
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի
Սիրածդ' գարունը ո՞ւր է, չի գալիս,
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի
Սիրածդ' գարունը ո՞ւր է, չի գալիս,
Գնացին տղերքը ու կորան հեռվում
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում,
Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ' գարունը քեզ մոտ է գալիս,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ' գարունը քեզ մոտ է գալիս,
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ' գարունը քեզ մոտ է գալիս,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ' գարունը քեզ մոտ է գալիս:
Ռուբեն Հախվերդյան
Поcмотреть все песни артиста