Kishore Kumar Hits

Harout Pamboukjian - Tebi Sasun şarkı sözleri

Sanatçı: Harout Pamboukjian

albüm: Tebi Sasun


Արծուաբոյն Սասուն, Մուշ, Տուրուբերան
Ձեր քաջ որդիքը շուտով կու գան
Ծնկի չիջաւ քաջ սասունցին
Նոյնն է էլի Սասնայ ոգին
Տէր ենք կանգնում մեր ողջ երկրին
Պիտի վերցնենք այն ազգովին
Ու էն Սասնայ բերդի գլխին
Մեր դրօշը պիտ' ծածանուի

Չենք ուզում նորից, որ արիւն թափուի
Ուզում ենք զարթնի' խիղճն աշխարհին
Բայց թէ խաղաղ այն չտրուի
Արեան գնով առնենք պիտի
Պիտի նորից մերը լինի
Սասուն, Տարօն, Տուրուբերան
Ու էն Սասնայ բերդի գլխին
Մեր դրօշը պիտ' ծածանուի

Մենք արծիւներ ենք, առիւծ վիրաւոր
Հատուցման ժամը կու գայ շուտով
Չարի դէմ չար, բարուն' բարի
Տէր կը դառնանք մենք մեր երկրին
Սուրբ Մասիսին ու Եփրատին
Անդոկ լերան, Սիփան սարին
Ու էն Սասնայ բերդի գլխին
Մեր դրօշը պիտ' ծածանուի
Երդւում ենք ահա Նժդեհեան ոգով
Մեր սուրբ նախնեաց յիշատակով
Ամբողջ հայութեան ջանքերի գնով
Մենք պիտի տանենք փայլուն յաղթանակ

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar