Ձայնագր. և մշակում' Թ. Ալթունյանի
ՀԱՆԴԻ ԼԱԼԱ
Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,
Հանդի լալա իմ յարըս,
Մութ գիշերին տուն եկար,
Նխշուն բալա իմ յարըս.
Աչքս քու ճամփին մնաց,
Հանդի լալա իմ յարըս,
Դուն իմ սըրտին դուր եկար,
Նխշուն բալա իմ յարըս։
Կարմիր վարդը ջամով ա,
Սիրած յարը համով ա,
Էստի զոռի բան չըկա,
Սավդեն իրա կամով ա։
Ծառի տակը հով քամի,
Քանքուլդ քամին տանի.
Բա դու սարում-ձորումը,
Իմ քունը ո՞նց կտանի։
Ամպել ա, ձուն չի գալի,
Մթնել ա, տուն չի գալի,
Էս անտեր բարձի վրա
Առանց յար քուն չի գալի։
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri