Kishore Kumar Hits

Mihran Tsarukyan - Khostum şarkı sözleri

Sanatçı: Mihran Tsarukyan

albüm: Havata Kprkem


Երբ տեսա աչքերդ հեզ
Իմ հոգին մի պահ ասես
Արթնացավ ու վերհիշեց,
Որ կարող եմ դեռ սիրել,
Որ կարող եմ երազել
Հայացքից ծովում անվերջ
Ես դարձա կրակ անշեջ
Վարսերիդ քնքուշ բույրով
Ու մեղմիկ քո համբույրով
Բերեցիր' ինձ շունչ մի նոր:
Վարդերից հյուսենք մեր տունը,
Մեր սիրո տաքուկ անկյունը
Ու դառնանք անբաժան
Ու մեր սիրուց ծնված բոլոր գույները,
Թող ներկեն մեր խենթ օրերը
Ու թռչենք դեպի աստղերը.
Ու հենց լուսնին պատմենք մեր անուրջները,
Հեքիաթից ծնված մեր սերը
Թև առնենք ու ճախրենք...
Արևից վերցնենք շողերը
Ու լույսով լցնենք մեր սերը
Թև առնենք ու ճախրենք

Գարունքի թովով հուշիկ,
Սիրառատ ձայնով մեղմիկ
Ձեռքերով քո անուշիկ
Դու շոյում ես սիրտը իմ,
Ջերմացնում ես կյանքը իմ
Գեղեցիկ է մեր ներկան,
Լուսավոր է ապագան
Կարոտով եմ քեզ սպասել,
Ես երդվում եմ քեզ սիրել
Ու հավերժ քեզ հետ լինել:
Վարդերից հյուսենք մեր տունը,
Մեր սիրո տաքուկ անկյունը
Ու դառնանք անբաժան
Ու մեր սիրուց ծնված բոլոր գույները,
Թող ներկեն մեր խենթ օրերը
Ու թռչենք դեպի աստղերը.
Ու հենց լուսնին պատմենք մեր անուրջները,
Հեքիաթից ծնված մեր սերը
Թև առնենք ու ճախրենք...
Արևից վերցնենք շողերը
Ու լույսով լցնենք մեր սերը
Թև առնենք ու ճախրենք:

Ու ճախրենք...

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar