Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ, Չքնաղ երկիրն մեր Արմենիո,- Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև' Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ' որ ինձ ետուր արև: Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ' Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև' Երթամ ննջեմ զիմ Կիլիկիա, Աշխարհ' որ ինձ ետուր արև: