Թափառում ենք փողոցներում Ես քո սիրով, դու' ուրիշի Այրվում ենք մենք հրդեհներում' Ես քո հրով դու' ուրիշի Կարոտում ենք, խնդում, տխրում' Ես քո խոսքով դու ուրիշի Սուզվում քաղցր երազներում' Ես քո տեսքով, դու ուրիշի Էհ ինչ արած, բախտը խռով Թող աշխարհում մեզ չհիշի Միայն ապրենք մենք սիրելով' Թեկուզ ես քեզ, դու' ուրիշի Էհ ինչ արած, բախտը խռով Թող աշխարհում մեզ չհիշի Միայն ապրենք մենք սիրելով' Թեկուզ ես քեզ, դու' ուրիշի Թե հոգնել ես, էլ մի ' մնա Թե գերում եմ քեզ աշխարհի հեռուները Այնտե 'ղ գնա Թե դաշտերին ես կարոտել Էլ մի ' փակվիր դու իմ հովտում Թե լեռներին են հեռվից դյութել Մի' թախծիր այս ստորոտում Էհ ինչ արած, բախտը խռով Թող աշխարհում մեզ չհիշի Միայն ապրենք մենք սիրելով' Թեկուզ ես քեզ, դու' ուրիշի Էհ ինչ արած, բախտը խռով Թող աշխարհում մեզ չհիշի Միայն ապրենք մենք սիրելով' Թեկուզ ես քեզ, դու' ուրիշի