Kishore Kumar Hits

Forbidden Saints - My Life (Live) şarkı sözleri

Sanatçı: Forbidden Saints

albüm: Harout Pamboukjian Live at Dolby Theatre


Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ ու ես անտեր մնամ
Ամեն, ամեն ինչ տանեմ, տեղը ոչինչ չառնեմ ու քեզ ընկեր մնամ
Դու իմ արևն առար և ուզեցիր, որ ես շնորհակալ լինեմ
Ես անարև մնամ, բայց քո բախտի համար արևագամ լինեմ
Դու ուզեցիր, որ քեզ թողնեմ, գնամ, բայց և քոնը լինեմ
Արցունքի մեջ մնամ ու սգի մեջ մնամ
Եվ քո տոնը լինեմ
Ոչ կարգին քնել եմ աշխարհում
Ոչ կարգին անքուն եմ մնացել
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին
Ոչ էլ կարգին անտում եմ մնացել
Սրտիս պես վառվել եմ անկրակ
Այրվելով տրվել եմ բոլորին
Եվ սակայն սրտիս պես աշխարհում
Ախ, բոլորից թաքուն եմ մնացել
Գուշակեցեք խնդրեմ հիմա մարգարեներ
Ես ձեր ճորտը լինեմ
Թե մինչև երբ պիտի իմ տան մեջ
Միակ ավելորդը լինեմ

Դու ուզեցիր, որ ես փոխվեմ հազար անգամ, բայց և հինը մնամ
Քեզ ուրիշին տվիր և չուզեցիր անգամ, որ ես իմը մնամ
Դու ուզեցիր, որ ես քեզ իմ մեղքերով չափեմ ու մեղքի տակ մնամ
Քո մեղքերի վրա իմ աչքերը փակեմ և անգիտակ մնամ
Դու իմ արևն առար և ուզեցիր որ ես շնորհակալ լինեմ
Ես անարև մնամ, բայց քո բախտի համար արևագամ լինեմ
Ոչ կարգին քնել եմ աշխարհում
Ոչ կարգին անքուն եմ մնացել
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին
Ոչ էլ կարգին անտում եմ մնացել
Սրտիս պես վառվել եմ անկրակ
Այրվելով տրվել եմ բոլորին
Եվ սակայն սրտիս պես աշխարհում
Ախ, բոլորից թաքուն եմ մնացել
Գուշակեցեք խնդրեմ հիմա մարգարեներ
Ես ձեր ճորտը լինեմ
Թե մինչև երբ պիտի իմ տան մեջ միակ ավելորդը լինեմ

Ոչ կարգին քնել եմ աշխարհում
Ոչ կարգին անքուն եմ մնացել
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին
Ախ, ոչ էլ կարգին անտում եմ մնացել
Ինձ հանգիստ թողեք մարդիկ
Ես մարդ եմ ու արտիստ
Ես եմ ամենից հարուստն այս աշխարհում
Ես եմ տերը այս աստղերի, այս գիշերի, այս կյանքի, այս լուսնի ու իմ բախտի
Գուշակեցեք խնդրեմ մարգարեներ
Ես ձեր ճորտը լինեմ
Թե մինչև երբ պիտի իմ տան մեջ

Միակ ավելորդը լինեմ

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar