Kishore Kumar Hits

Reincarnation - Hayrenikis Jury şarkı sözleri

Sanatçı: Reincarnation

albüm: Best Hits


Վերքիս դեղ ու ստեղանին,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը,
Քաղցր ես, քան նռան գինին,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։
Քաղցր ես, քան նռան գինին,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։
Հայկ պապս նրանից խմեց,
Զօրեղացավ, Բելին հաղթեց,
Սրբում տանում է ցավ ու ցեց,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։
Սրբում տանում է ցավ ու ցեց,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։
Դառն են ջրեր օտար երկրի,
Աղի լեղի են, համ չունին,
Արդյօք պիտի խմե՞մ կրկին,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։
Արդյօք պիտի խմե՞մ կրկին,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։
Ջիվան, հրեշներ են եկել,
Բնիկներին դուրս են վանել,
Օձերն ու գորտերն են խմել,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։
Օձերն ու գորտերն են խմել,
Ա'խ, իմ հայրենիքիս ջուրը։

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar