Եթե այսօր լիներ երեկ: Լիներ մի նոր գիշեր-ցերեկ։ Ես կապրեի դա նույն մտքով Ու իմ կյանքի խոսքով երեկ։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ: Ես կասեի ինձ կներեք։ Երգել եմ կամքն ինչպես որ կա Ու կյանքը իմ դարձել է երգ։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ: Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք։ Ես կասեի թողեք հանգիստ Ու չփորձեք շտկել երբեք։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ: Ես կուզեի, որ ետ բերեք։ Առանց ոչինչ ուրախության Կտավ ներկող հին ջրաներկ։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե գա վերջը աշխարհի: Կգամ սկզբիս ճանապարհին։ Ու կգտնեմ ես ինքս ինձ Ու իմ հոգին հանդարտ ու մերկ։ Եթե այսօր լինի երեկ։ Եթե այսօր լինի երեկ։